«Կառավարությունը հեքիաթներ է պատմում, խաբում է ժողովրդին». Ֆերմերները փակում են Արտաշատ-Երևան ճանապարհը
Արարատի մարզի, մասնավորապես՝ Արտաշատի տարածաշրջանի մի խումբ ֆերմերներ պատրաստվում են փակել Արտաշատ-Երևան ճանապարհը՝ Կառավարությունից պահանջելով չեղարկել դեկտեմբերի 6-ից մորթը պարտադիր սպանդանոցներում իրականացնելու որոշումը։
168.am-ի հետ զրույցում ֆերմեր Վաղինակ Այվազյանն ասաց, որ Կառավարությունը դեռևս ամբողջությամբ սպանդանոցների հարցը չլուծած, ժողովրդին կրակն է գցում իր որոշումներով։
«Մենք Արտաշատ-Երևան ճանապարհը փակելու ենք, ինչն ուղղված է Կառավարության որոշման դեմ։ Ժողովրդի վիճակն անտանելի ծանր է, կոնկրետ մեզ որևէ մոտիկ սպանդանոց չկա, որտեղ տանենք-հասցնենք անասունին, որ մորթենք։ Կառավարությունը մեզ պարտադրում է, որ ենթարկվենք իր որոշմանը, չենք ուզում, մենք դարերով անասունին մորթել ենք ավելի լավ պայմաններում, քան սպանդանոցներում է։ Եթե սպանդանոց են կառուցել, թող այնպես աշխատեցնեն գոնե, որ ժողովուրդն ինքն իր կամքով գնա ու անասունին այնտեղ մորթի։
Հիմա մի խոզ մի ամբողջ տարի պահում ես, իսկի 80 հազար դրամով չես կարողանում վաճառել, հիմա ո՞ւր տանեմ հասցնեմ, որ կարողանամ մորթեմ, մի բան էլ միսն իրացնեմ»,-դժգոհեց մեր զրուցակիցը։
Մեր զրուցակիցն ապրում է Արտաշատի Մրգավետ գյուղում, իսկ սպանդանոցը, ըստ նրա, կառուցված է Ազատավան գյուղում, հետևաբար, ինչպե՞ս կարող է անասունին հասցնել սպանդանոց։
«Կառավարությունն ասում է, թե սպանդանոցից գալիս՝ անասունին տանում են սպանդանոց՝ չհավատաք, նման բան չկա, մենք պետք է մեր ուժերով հասցնենք այնտեղ։ Կառավարությունը հեքիաթներ է պատմում, խաբում է ժողովրդին»,-վստահեցրեց մեր զրուցակիցը։
Միաժամանակ նա ընդգծեց՝ եթե Կառավարությունն իր պահանջին ընդառաջ չգնա, ապա ամբողջ մարզն է ոտքի կանգնելու, քանի որ մի քանի շրջանից մարդիկ արդեն ոտքի են կանգնել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու։
«Թող գնան իրենց սպանդանոցներն աշխատեցնեն, մեզ ինչո՞ւ են պարտադրում։ Ես չգիտեմ էլ, թե ինչքան գումար են վճարում սպանդանոցում մորթի համար, ասում են՝ խոշորի դեպքում՝ 14 հազար է, մանրերի դեպքում՝ 2-5 հազար դրամ։ Սրանք չեն հասկանում, որ անասունին մեքենա հանելով, այդքան ճանապարհ տանելով՝սթրեսի ենք ենթարկում, միսը կորցնում է որակը։ Չարչարվում, անասուն ենք պահում, որ տանենք գցենք ջո՞ւրը»,-եզրափակեց Վաղինակ Այվազյանը։