Լրահոս

04.12.2023 15:01


Հանրային ռադիոյի ստուդիաներից մեկում հրդեհ է բռնկվել

Հանրային ռադիոյի ստուդիաներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանի Հանրային ռադիոյի շենքի 4-րդ հարկում գտնվող ստուդիաներից մեկում դեկտեմբերի 4-ին ժամը 12:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկանում ենք Հանրային ռադիոյի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հրապարակումից, հրդեհի պահին ստուդիայում աշխատակիցներ չեն եղել:

Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:36-ին:

Այս խորագրի վերջին նյութերը