Լրահոս

04.12.2023 14:30


Ծեծկռտուք՝ Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում. հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աշակերտը օրեր անց մահացել է

Ծեծկռտուք՝ Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում. հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աշակերտը օրեր անց մահացել է

Դեկտեմբերի 2-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ 15-ամյա Նարեկ Հ.-ն:

Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոյեմբերի 23-ին՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից:

Այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Վաղարշապատի շտապօգնության բժիշկների կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել Նարեկ Հ.-ն:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վիրահատարանում, իսկ երեխայի ծնողը իրենց հայտնել է, որ նա հեծանիվից վայր է ընկել:

Իրավապահները պարզել են, որ նոյեմբերի 17-ին, ժամը 12:00-ի սահմաններում Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի հրապարակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Նարեկ Հ.-ի, Արմավիրի մարզի բնակիչներ 16-ամյա Արայիկ Կ.-ի և 16-ամյա Մելիք Կ.-ի միջև, որի ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել Նարեկ Հ.-ին, ով տեղափոխվել է հիվանդանոց:

Արայիկ Կ.-ն և Մելիք Կ.-ն սովորում են Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում:

Այս խորագրի վերջին նյութերը