Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում շուրջ 1,9 մլն մարդ է տեղահանվել. ՄԱԿ
Շուրջ երկու ամսում Գազայի բնակչության մոտ 80%-ը տեղահանվել է։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության զեկույցում:
«Հոկտեմբերի 7–ից վեր շուրջ 1,9 մլն մարդ (կամ բնակչության ավելի քան 80 տոկոսը) տեղահանվել է Գազայի հատվածում»,-նշված է փաստաթղթում։
Դեկտեմբերի 2-ի դրությամբ մոտ 1,2 միլիոն ներքին տեղահանված ապաստանել է ՄԱԿ-ի 156 օբյեկտում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում շուրջ 1,9 մլն մարդ է տեղահանվել. ՄԱԿ
Շուրջ երկու ամսում Գազայի բնակչության մոտ 80%-ը տեղահանվել է։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության զեկույցում:
Դեկտեմբերի 2-ի դրությամբ մոտ 1,2 միլիոն ներքին տեղահանված ապաստանել է ՄԱԿ-ի 156 օբյեկտում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am