ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կայցելի Ադրբեջան և Ռումինիա։ Բաքվում պաշտոնյան կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Օ’Բրայենը Բաքվում կհանդիպի ադրբեջանական պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և աջակցությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությանը»,-նշված է հաղորդագրությունում։
Իսկ Ռումինիայում ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կմասնակցի հացահատիկի արտահանման թեմայով գագաթնաժողովի Ռումինիայի, Ուկրաինայի, Մոլդովայի և Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Բաքու
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կայցելի Ադրբեջան և Ռումինիա։ Բաքվում պաշտոնյան կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։