Աշխարհ

05.12.2023 12:20


Այսօր Մոսկվայում կկայանա ՌԴ, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Այսօր Մոսկվայում կկայանա ՌԴ, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի կունենա մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախարարական նոր հերթական երկխոսության շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Միջոցառմանը, որը նախագահելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, կմասնակցեն նաև Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։ Կողմերը նախատեսում են քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր՝ շեշտը դնելով կասպյան համագործակցության զարգացման առաջնահերթությունների վրա։

Ավելի վաղ ՌԴ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ այս միջոցառումը նոր կանոնավոր երկխոսություն է սկսում ԱԳՆ ղեկավարների միջև։ Դիվանագետը նաև հավելել էր, որ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում նախատեսվում են մի քանի հանդիպումներ Լավրովի և նրա գործընկերների միջև։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը