«3+3» փոխգործակցության ձևաչափը տեսքի է գալիս և հեռանկարային է. Լավրովը` Բայրամովին
Անդրկովկասի հարցերով «3+3» տարածաշրջանային հարթակը ձևավորվում է, Մոսկվան այդ ձևաչափը հեռանկարային է համարում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Մերձկասպյան երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ:
«Արդեն «միս ու արյուն» է ստանում Իլհամ Հեյդարովիչ Ալիևի` այսպես կոչված «3+3» տարածաշրջանային պլատֆորմի ձևավորման նախաձեռնությունը, հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք հարևանների հետ։ Սա ևս հեռանկարային ձևաչափ է, ուրախ կլինեմ լսել ձեր գնահատականներն այդ ուղղությամբ հետագա քայլերի մասին»,-ասել է նախարարը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։
Ձևաչափը ենթադրում է Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսիում հայտնել են, որ չեն պատրաստվում մասնակցել նախաձեռնությանը:
Խմբի առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, սակայն ոչ թե նախարարական, այլ ՌԴ–ի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ-ի գլխավոր տնօրենի մակարդակով։
«3+3» ձևաչափով արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024 թվականի առաջին կեսին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am