Աշխարհ

05.12.2023 14:50


ՀԱՊԿ-ը չի ընդունում իր սահմանների մոտ սադրիչ գործողությունները․ հռչակագիր

ՀԱՊԿ-ը չի ընդունում իր սահմանների մոտ սադրիչ գործողությունները․ հռչակագիր

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհուրդը չի ընդունում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների մոտ սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և ռազմաքաղաքական լարվածության աճի: Այս մասին ասվում է խորհրդի ընդունած հռչակագրում։

Փաստաթղթում նշվում է նաև, որ «միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի»

«Այդ կապակցությամբ կոչ ենք անում ակտիվ ջանքեր գործադրել միջուկային տերությունների միջև ռազմական առճակատում թույլ չտալու համար»,-հայտարարել են հռչակագրի հեղինակները:

Փաստաթղթում նաև աջակցություն են հայտնում «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու» ջանքերին:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը կայացել է նոյեմբերի 23-ին Մինսկում, սակայն ամփոփիչ հռչակագիրը միայն հիմա է հրապարակվել:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը