Լրահոս

05.12.2023 15:08


Նստե՛ք, երկո՛ւս... Փաշինյանի ԿԳՄՍ-ն Արցախը ջնջել է տվել դասագրքերից

Նստե՛ք, երկո՛ւս... Փաշինյանի ԿԳՄՍ-ն Արցախը ջնջել է տվել դասագրքերից

Լուսանկարում «Մաթեմատիկա» առարկայի 4-րդ դասարանի դասընթացի համար նախատեսված դասագրքի մեկ էջ է: Մինչ հայրենի պատմագիտական հանրությունը բորբոքվել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի անընդունելի և Հայոց պատմությունը միտումնավոր խեղաթյուրող բովանդակության հետ կապված, Փաշինյանի ԿԳՄՍ նախարարությունը «սուսուփուս» մնացած դասագրքերում ջնջել է տվել Արցախը: Չկա Արցախը, ու չի էլ եղել, նկատի ունեցեք: Ու դո՛ւք, «յան» վերջավորությամբ ազգանուններ ունեցողներդ, ընդամենը մանկուրտներ եք, որ դեռ գոհ ու երջանիկ պիտի լինեք, որ ձեզ թույլ են տվել էսքան տարածք էլ ունենաք: Դժվար է ասել, բայց միգուցե հենց դա՞ է ԿԳՄՍ մոտեցումը, ավելի ճիշտ՝ Փաշինյանի իշխանության «գաղափարաբանությունը», որին էլ համապատասխանեցվում են դասագրքերը, քարտեզները (ասենք, «եղանակի տեսության»), անգամ՝ վարչապետի՝ հյուրերի ընդունելության սրահի «ռեմոնտը»:

Վերադառնանք «Մաթեմատիկայի» 4-րդ դասարանի դասագրքին: Տրված առաջադրանքում պատկերված քարտեզից, ինչպես տեսնում եք, հատուկ ջնջված է Արցախը: Այդքանը արդեն բավական է, որպեսզի այդ դասագիրքը համարվի անպիտան ու դեն նետվի հայկական դպրոցից:

Այդ դասագիրքը ստեղծողներին, այդ նման տեսքով ընդունելի համարողներին, այն այդ տեսքով հրատարակողին, այն հաստատողին ու շրջանառության մեջ դնողներին կարելի է միայն ասել՝ նստե՛ք, երկո՛ւս...

Ա.Հ.

Աղբյուրը՝ Zham.am

ըհգըհ

Այս խորագրի վերջին նյութերը