Լրահոս

05.12.2023 16:31


«Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնում էջմիածնեցի 15-ամյա տղայի մահվան մասին

«Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնում էջմիածնեցի 15-ամյա տղայի մահվան մասին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15 տարեկան տղա, որը, ծնողի խոսքով, նոյեմբերի 18-ին վայր է ընկել հեծանիվից։ Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ու մանրամասնում, որ դեպքի օրը նա աջ դաստակի և աջ ազդրի շրջանում ցավեր է ունեցել, սակայն, հաշվի առնելով ոչ աշխատանքային օրերը, նոյեմբերի 20-ին դիմել է Էջմիածնի հիվանդանոց, ստացել առաջին բուժօգնություն՝ ամբուլատոր կարգով:

Նոյեմբերի 22-ին տղայի մոտ վերոնշյալ հատվածների ցավերը խորացել են, որից ելնելով՝ դիմել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ևս ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:

Առաջարկվել է հետագա հետազոտման և անհրաժեշտության դեպքում բուժումը իրականացնելու նպատակով հոսպիտալացում, սակայն տղայի ընտանիքը հրաժարվել է, և գնացել են տուն: Նույն օրը՝ երեկոյան, երեխայի մոտ սկսվել է շնչառական անբավարարություն՝ հևոց։

Նոյեմբերի 23-ին նա կրկին ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, անմիջապես կատարվել է համակարգչային շերտագրում (KT) հետազոտություն, հայտնաբերվել՝ երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ և հեպատոմեգալիա։ Հետագա հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է նաև սեպսիս։

Վիճակի շարունակական վատացման ֆոնին երեխան անցել է ապարատային շնչառության, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Երեխայի մահվան վերջնական ախտորոշումը կտրվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը