Մերձկասպյան 5 երկրների ԱԳ նախարարները որոշել են «առանց միջնորդների» խորհուրդ ստեղծել
Կասպյան խորհրդի ստեղծումը կքննարկվի այսօր Մոսկվայում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք կարծում ենք, որ մեր աշխատանքի արդյունավետությունը կարող է բարձրացնել Կասպյան խորհրդի, համագործակցության ֆորումի, երկխոսության ստեղծումը՝ առանց քարտուղարությունների կարգի բյուրոկրատական սխեմաների։ Մենք այս նախաձեռնության շահագրգիռ քննարկում ենք ակնկալում»,-ընդգծել է Լավրովը։
Նրա խոսքով՝ այսօրվա հանդիպումը հատուկ բնույթ է կրում, քանի որ, ըստ էության, մեկնարկում է նոր նախարարական երկխոսություն, որը կգործի այնմանդատի շրջանակներում, որը համաձայնեցվել էր անցյալ տարվա հունիսին՝ Աշխաբադում Կասպյան VI գագաթնաժողովի ընթացքում: Այդ մանդատը, մասնավորապես, ենթադրում է հնգակողմ համագործակցության զարգացման և դրա ձևաչափերի կատարելագործման հարցերի քննարկում, գագաթնաժողովների որոշումների իրականացման համաձայնեցված միջոցառումների մշակում և դրանց օրակարգի, ինչպես նաև ամփոփիչ փաստաթղթերի պատրաստում:
«Մենք հենց նոր քննարկում էինք այդ հարցերը նեղ կազմով հանդիպման ժամանակ։ Ձևաչափը շատ օգտակար է, այն թույլ է տալիս վստահությամբ լիշփում ունենալ միմյանց հետ։ Կարծում եմ՝ այն ավանդական կդառնա։ Եվ ընդհանուր առմամբ կցանկանայի նշել մեր տարածաշրջանի զարգացման հսկայական ներուժը առևտրատնտեսական, բնապահպանական, գիտական, հումանիտար, տրանսպորտային-տարանցիկ ոլորտներում։ Եվ այն, իհարկե, ռազմավարական նշանակություն ունի այսօր խիստ արդիական Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման տեսանկյունից»,-նշել է Լավրովը։
Նա նաև հայտարարել է, որ կասպիական թեմատիկան տարածաշրջանի երկրների համար առաջնային բնույթ է կրում, այն պարբերաբար քննարկում են Կասպյան հնգյակի նախագահներն ու կառավարությունների ղեկավարները: Ընդ որում, այդ ձևաչափով համագործակցությանը լուրջ խթան է տրվել անցյալ տարվա հոկտեմբերին Մոսկվայում կայացած Կասպյան երկրորդ տնտեսական համաժողովի ընթացքում:
«Հուսով ենք, որ այդ վեկտորի հետագա ուժեղացումը պայմանավորված կլինի երկրորդ Կասպյան տնտեսական համաժողովի արդյունքներով, որը պետք է կայանա Թեհրանում»,-ասել է Լավրովը:
«Կասպյան տարածաշրջանի ներկայիս տեսքով ձևավորումից ի վեր արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով արդեն 9 հանդիպում է տեղի ունեցել, և կարծում եմ՝ մենք համակարծիք ենք, որ նման ձևաչափի պահանջարկը մեծանում է և շարունակելու է աճել։ Դա բացատրվում է նրանով, որ այս ձևաչափով աշխատանքը թույլ է տալիս տարածաշրջանային փոխգործակցության խնդիրների համար առանցքային լուծումներ գտնել։ Մերձկասպյան պետությունների գործնական համագործակցության խորացումը արդիական է նաև ավելի լայն առումով՝ նոր աշխարհակարգի ձևավորման և համաշխարհային զարգացման նոր կենտրոնների դիրքերի ամրապնդման համատեքստում: Եվ այս համատեքստում Կասպյան երկրների համատեղ աշխատանքը զգալի ներդրում է ունենում եվրասիական մայրցամաքի տարածքում կայունության և զարգացման կայունության անվտանգության ապահովման գործում»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը նաև ընդգծել է այնպիսի հեռանկարային ուղղությունների մեծ նշանակությունը, ինչպիսիք են մշակութային կապերի ամրապնդումը, մարդկանց միջև շփումները, նոր զբոսաշրջային երթուղիների ստեղծումը, առափնյա շրջանների գծով փոխգործակցության ընդլայնումը, ենթակառուցվածքային նախագծերը:
Նա ընդգծել է նաև այն մարտահրավերները, որոնց հետ ստիպված են գործ ունենալ մերձկասպյան երկրները։ Առաջին հերթին դրանք էկոլոգիական անվտանգության խնդիրներն են, Կասպից ծովի ծանծաղումը, դրա կենսառեսուրսների պահպանումը։ Այդ խնդիրների լուծումը տարածաշրջանի երկրների գործողությունների ներդաշնակեցում է պահանջում։ Լավրովը հիշեցրել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին 2018 թվականի կոնվենցիայի համաձայն՝ միայն տարածաշրջանի հինգ երկրները բացառիկ իրավասություն ունեն Կասպից ծովի հետ կապված հարցերի լուծման հարցում: Նա դա անվանել է ձևավորվող կասպիական համայնքի «անկյունաքար», տարածաշրջանի զարգացմանը մասնակից լինելու և այնտեղ տեղի ունեցող գործընթացների համար պատասխանատվության գրավականը։
«Մենք այսօր վստահաբար կարող ենք պնդել, որ համագործակցությունը Կասպից ծովում հասել է բարձր մակարդակի, սակայն լրացուցիչ ջանքեր են պահանջվում հնգակողմ փոխգործակցության որակի բարձրացման, դրա միջազգային իրավական հիմքերի ամրապնդման ուղղությամբ։ Եվ մեր այսօրվա հանդիպումը հենց այդ խնդիրներին է նվիրված։ Մենք թեմաների լայն շրջանակ ենք առանձնացրել, որոնք կարևոր են Կասպյան գագաթաժողովների որոշումների իրականացման համատեքստում։ Եվ կկենտրոնանանք մի շարք գործնական հարցերի, մի շարք փաստաթղթերի վրա, որոնք քննարկման փուլում են։ Մենք, իհարկե, ավանդույթի համաձայն, կանդրադառնանք նաև միջազգային օրակարգերին, որոնք այսպես թե այնպես վերաբերում են Կասպյան տարածաշրջանին»,-եզրափակել է Լավրովը։
Մերձկասպյան տարածաշրջանն ընդգրկում է Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքմենստանը և Ղազախստանը։