Գիշերը Մյասնիկյան պողոտայում բախվել են Maserati-ն եւ Toyota-ն. վարորդներն արգելափակվել են մեքենաներում
Դեկտեմբերի 6-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Maserati» (վարորդ՝ Լ․ Հ․) և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներն արգելափակվել են ավտոմեքենաներում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ․ Հ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։
Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան։