Երևանում աղբատար Камаз-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը տեղում մահացել է
Դեկտեմբերի 5-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Թևոս Ս.-ն իր վարած Камаз մակնիշի ավտոմեքենայով Սաֆարյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան կին հետիոտնի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը:
Աղբյուրը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով, աղբատար ավտոմեքենան էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում: