Լրահոս

07.12.2023 14:53


Կանանց ծեծկռտուք՝ Երևանում․ մեկը ստացել է գանգուղեղային վնասվածք. վեճի պատճառն ավելներն են

Կանանց ծեծկռտուք՝ Երևանում․ մեկը ստացել է գանգուղեղային վնասվածք. վեճի պատճառն ավելներն են

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում դեկտեմբերի 3-ին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, հարցական» ախտորոշմամբ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց է դիմել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 60-ամյա Նունե Կ.-ն է:

Մինչ բժիշկները օգնություն են ցուցաբերել նրան, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Նունե Կ.-ի և նրա հարևանուհի 47-ամյա Քրիստինե Մ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, թե ում ավելի պոչն է ավելի երկար ու հաստ, որի ժամանակ էլ Քրիստինե Մ.-ն իր ձեռքում եղած ավելով մի քանի անգամ հարվածել է Նունե Կ.-ի մարմնի տարբեր մասերին ու գլխին:

Ոստիկանները հայտնաբերել են Քրիստինե Մ.-ին:

Այս խորագրի վերջին նյութերը