Ավագանու անդամը չի կարող միանձնյա որոշել՝ ՔՊ-ին ֆրակցիան կմիանա՞, թե՞ ոչ․ «Զարթոնքի» հայտարարությունը
«Զարթոնք» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ Գյումրու ավագանու անդամների ՔՊ-ին միանալու վերաբերյալ.
««Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ընդդիմադիր քաղաքական կեցվածքը չի փոխվել: Պատերազմում պարտության և Արցախի հանձնման հարցերով պատասխանատու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցելու եզրեր չեն կարող լինել:
Գյումրի համայնքի ավագանու «Զարթոնք» խմբակցությունը որոշումները կայացնում է կոլեգիալության սկզբունքով: Խմբակցության մեկ անդամ չի կարող որոշել մյուսների փոխարեն, հատկապես ՔՊ-ի հետ համագործակցելու հարցով: Հիշեցնենք, որ «Զարթոնք» ԱՔԿ գյումրեցիների ձայները ստացել է նաև ընդդիմադիր կեցվածքի համար:
Խմբակցության որևէ անդամի կողմից Զարթոնք ԱՔԿ քաղաքական ուղղությանը և այդ ուղղությանն իրենց վստահության քվեն տված գյումրեցիներին հակառակ գործողություններին կհետևի համապատասխան արձագանք:

«ԶԱՐԹՈՆՔ» ԱՔԿ խոսնակ
Անդրանիկ Մարգարյան»: