Աշխարհ

08.12.2023 11:32


Ռուսաստանում «Բոինգ»-ը հարկադիր վայրէջք է կատարել շարժիչի բռնկման պատճառով

Ռուսաստանում «Բոինգ»-ը հարկադիր վայրէջք է կատարել շարժիչի բռնկման պատճառով

«Բոինգ» 737 օդանավը, որը Նովոսիբիրսկից Մոսկվա էր մեկնում, վերադարձել է մեկնման օդանավակայան շարժիչի բռնկման պատճառով: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն։

«Բոինգ» 737-800 օդանավը վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի «Տոլմաչևո» օդանավակայանում: Mash Siberia Telegram ալիքի տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 176 ուղևոր։

Ինքնաթիռը պատկանում է S7 Airlines-ին (Սիբիր)։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը