Իսրայելցի զինծառայողները տասնյակ պաղեստինցիների մերկացրել են ու քայլեցրել Գազայի հրապարակով (լուսանկար, տեսանյութ)
Տասնյակ պաղեստինցիներ Գազայի հատվածի հյուսիսում իսրայելցի զինծառայողների կողմից բռնվելուց հետո մերկացվել են, կապկպվել ու ծնկի բերվել. այս են վկայում Daily Mail-ի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերը:
Կադրերում երևում է, որ Իսրայել պաշտպանության ուժերը տասնյակ տղամարդկանց տեղավորում են մեքենաների բեռնախցիկներում: Ենթադրաբար, պաղեստինցիներին շրջապատել են Ջաբալիայի փախստականների ճամբարում:
Նշվում է, որ տղամարդկանց մերկացրել են, որպեսզի զենքի առկայության դեպքում, հայտնաբերեն այն: Բացի այդ, նրանց քայլացրել են Գազայի հրապարակով:
Երբ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հարցրել են այս մասին, նա հաստատել է, որ տղամարդիկ գերի են ընկել, բայց չի պարզաբանել՝ նրանք ՀԱՄԱՍ-ի անդամնե՞ր են, թե՞ քաղաքացիական անձինք:
Հագարին հավելել է, որ իսրայելական զորքերը Գազայում ձերբակալել և հարցաքննել են հարյուրավոր մարդկանց, որոնք կասկածվում են զինյալների հետ կապերի համար: