Թալինի ղեկավարը 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ. «Հետք»
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այս տարի երկու պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ։ Երկու պայմանագրերի հանրագումարը կազմում է 15 մլն 714 000 դրամ, գրում է «Հետք»-ը։
«Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն այս տարի երեք անգամ մասնակցել է Թալինի համայնքապետարանի համար հեղուկ և սեղմված բնական գազ ձեռք բերելու նպատակով հայտարարված գնումներին, որից երկուսում հաղթող է ճանաչվել։ Ընդ որում, այդ երկու մրցույթների ժամանակ նա միակ հայտատուն է եղել։
Տավրոս Սափեյանը հորեղբոր՝ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ–ի գործադիր տնօրեն Ժորա Սափեյանի հետ պայմանագրերից մեկը կնքել է 2023թ․ հունվարի 3-ին, մյուսը՝ այս տարվա ապրիլի 5–ին։
«Սափեյան եղբայրներ» ՍՊԸ–ն պետական ռեգիստրում գրանցվել է 1999թ․–ին։ Ընկերությունում հավասար բաժեմասեր ունեն Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հայրը՝ Էդիկ Սափեյանը և հորեղբայրը՝ Ժորա Սափեյանը։
Տավրոս Սափեյանը Թալին համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2022թ․ հոկտեմբերի 17–ին։ Նա և հայրը՝ Էդիկ Սափեյանը, հայտարարագիր են ներկայացրել 2022թ․–ի համար, որտեղ հիշատակում չկա ընկերությունում հոր ունեցած 50% մասնակցության մասին։ Թալինի համայնքապետարանի գնման ընթացակարգը գնահատող հանձնաժողովի նախագահն ու 5 անդամները հայտարարություն են ստորագրել, որ իրենք շահերի բախում չունեն այս գնման առնչությամբ։ Բայց անտեսել են շահերի բախման իրական փաստը՝ համայնքի ղեկավարի ընտանիքին պատկանող ընկերությանը մրցույթի հաղթող ճանաչելու հանգամանքը։
Հայաստանում տեղական ինքնակառավարման մակարդակում շահերի բախումը դրսևորվում է, հիմնականում, ձեռնարկատիրական ոլորտում: Համայնքներում, որպես կանոն, խանութը, բենզալցակայնը, գազալցակայանը և այլ կարևոր ձեռնարկատիրական օբյեկտներ համայնքի ղեկավարի, նաև՝ ավագանու անդամների սեփականությունն են: