Լրահոս

09.12.2023 12:22


Լարսը բացվեց բոլոր ավտոմեքենաների համար

Լարսը բացվեց բոլոր ավտոմեքենաների համար

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով»,–նշեց Հակոբյանը։

Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հիշեցնենք` Վերին Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակվել էր դեկտեմբերի 8–ի առավոտյան։ Երեկոյան արդեն անցակետի 2 կողմում 1500 բեռնատար էր կուտակվել։

Այս խորագրի վերջին նյութերը