Աշխարհ

09.12.2023 17:24


Լեոնիդ Ագուտինը վիրահատության է ենթարկվել

Լեոնիդ Ագուտինը վիրահատության է ենթարկվել

Երգիչ Լեոնիդ Ագուտինը Telegram-ի ալիքում հայտնել է, որ իր մոտ թրոմբ է ախտորոշվել և վիրահատվել է։

«Շնորհակալ եմ ձեր հոգածության համար: Երեկ ես եկել էի հիվանդանոց, որ համերգից առաջ ցավազրկում անեմ, չէի կարող ուղիղ քայլել։ Մտածում էի, որ մկան է ձգվել:

Ուլտրաձայնային հետազոտություն արեցին, հայտնաբերեցին թափառող թրոմբ և շտապ ուղարկեցին վիրահատության»,- գրել է երգիչը։

Նա նշել է, որ ամեն ինչ լավ է անցել։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը