Լրահոս

09.12.2023 20:20


Երևանում բախվել են Toyota-ն ու Nissan-ը, վերջինն էլ կոտրել է ծառը

Երևանում բախվել են Toyota-ն ու Nissan-ը, վերջինն էլ կոտրել է ծառը

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17:00-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Դավթաշենի փոքր կամրջի տակ, բախվել են Toyota Camry և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 վարրդն էլ տեղափոխվել են հիվանդանոց։

Բախման հետևանքով Toyota-ն անցել է բաժանարար գոտի, կոտրել ծառն ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը