Աշխարհ

10.12.2023 14:09


Իրանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ համագործակցության մասին օրինագծին

Իրանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ համագործակցության մասին օրինագծին

Իրանի Իսլամական հանրապետության մեջլիսը (խորհրդարան) հավանություն է տվել Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի զեկույցին, այսինքն` Իրանի և Ռուսաստանի միջև տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի նախագծին։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

«Տվյալ օրինագծի միակ հոդվածի հիման վրա հավանության է արժանանում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը ներառում է ներածություն, 9 հոդված և հավելված։ Այն թույլատրվում է դրա վերաբերյալ փաստաթղթերի փոխանակումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նախագծի ընդհանուր բովանդակությունը հավանության է արժանացել 180 կողմ և 27 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը