Լրահոս

11.12.2023 12:03


Ավտոմեքենան արգելափակվել էր ձնակույտում․ օգնության են հասել փրկարարները

Ավտոմեքենան արգելափակվել էր ձնակույտում․ օգնության են հասել փրկարարները

Դեկտեմբերի 10-ին, ժամը 23:08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղենիս լեռ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը