Լրահոս

11.12.2023 16:02


Վարդան Մինասյանն աջակցում է Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրություններում

Վարդան Մինասյանն աջակցում է Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրություններում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր աջակցությունն է հայտնել Արաս Օզբիլիզին` ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում:

«Գիտեմ քո մարդ տեսակը, ծանոթ եմ քո ֆուտբոլային մտքերին եւ ծրագրերին։ Կարեւոր է նաև, որ դու անցել ես եվրոպական ֆուտբոլային դպրոցը, գիտես ժամանակակից ֆուտբոլի տենդենցները։ Հաջողություն եմ մաղթում քեզ, Արաս»,-սոցցանցերի իր էջերում գրել է Մինասյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:

Այս խորագրի վերջին նյութերը