«Ես պայքարելու եմ մինչև վերջ». Արաս Օզբիլիսը` ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին (տեսանյութ)
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը համոզված է, որ եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն արդար լինեն, ինքը կհաղթի։ Նա այդ մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
Օզբիլիսը կարծում է, որ ընտրություններ կարող են արդար չլինել, քանի որ, ըստ նրա, ՀՖՖ-ի ղեկավարությունը ֆեդերացիայի անդամ ու քվեարկության իրավունք ունեցող կազմակերպությունների վրա ազդելու լծակներ ունի։
«Շատ կուզեի, որ ամեն ինչ արդար լիներ, ու այդ դեպքում մեր ֆուտբոլում հեղափոխություն կլինի, որի կարիքը պարզապես կա։ Ես շատ լավ գիտակցում եմ, որ կարող եմ դեպի լավը շատ փոփոխություններ կատարել, դրա համար էլ առաջադրվել եմ, հակառակ դեպքում նման քայլի չէի դիմի։ Ես պայքարելու եմ մինչև վերջ»,-ասաց Օզբիլիսը։
Նա նշեց, որ հանդիպել է մի քանի ակումբների հետ, հասկացել թե ով ինչ է մտածում և ում օգտին է քվեարկելու։
«Հասկացել եմ, թե ով ուղղակի չի ուզում ձայն հանել։ Բայց տեղին է ասել, որ հենց նման մարդիկ ու ակումբներն են մեղավոր, որ հայկական ֆուտբոլում դրական փոփոխություններ չկան։ Ֆեդերացիան պետք է հավասարապես, նույն պայմաններով աշխատի բոլոր ակումբների, այլ ոչ թե ընտրյալների հետ»,-ընդգծեց Օզբիլիսը։
Նրա խոսքով` ֆուտբոլում առաջընթաց ապահովելու համար համակարգային փոփոխություններ են հարկավոր։
«Մանկապատանեկան ֆուտբոլին առաջին հերթին ուշադրություն դարձնելը քիչ է։ Մեզ հարկավոր են բանիմաց ու հմուտ մասնագետներ, որոնք ֆուտբոլը ամուր հիմքերի վրա կառուցելու ունակություն կունենան»,–ասաց ՀՖՖ նախագահի թեկնածուն։
Հիշեցնենք` ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին, նախագահի երկու թեկնածու կա՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու Արաս Օզբիլիսը։
Արաս Օզբիլիսը Նիդեռլանդների «Այաքս» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Հանդես է եկել «Այաքս», «Կուբան», «Սպարտակ», «Բեշիկթաշ», «Ռայո Վալեկանո» և «Շերիֆ» ակումբերում։ Հայաստանի Պրեմիեր լիգայում ներկայացրել է «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբները։ Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր է «Ուրարտուի» կազմում։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 42 խաղ, դարձել 6 գոլի և գոլային 10 փոխանցման հեղինակ։
«Ես պայքարելու եմ մինչև վերջ». Արաս Օզբիլիսը` ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին (տեսանյութ)
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը համոզված է, որ եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն արդար լինեն, ինքը կհաղթի։ Նա այդ մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
Օզբիլիսը կարծում է, որ ընտրություններ կարող են արդար չլինել, քանի որ, ըստ նրա, ՀՖՖ-ի ղեկավարությունը ֆեդերացիայի անդամ ու քվեարկության իրավունք ունեցող կազմակերպությունների վրա ազդելու լծակներ ունի։
Նա նշեց, որ հանդիպել է մի քանի ակումբների հետ, հասկացել թե ով ինչ է մտածում և ում օգտին է քվեարկելու։
«Հասկացել եմ, թե ով ուղղակի չի ուզում ձայն հանել։ Բայց տեղին է ասել, որ հենց նման մարդիկ ու ակումբներն են մեղավոր, որ հայկական ֆուտբոլում դրական փոփոխություններ չկան։ Ֆեդերացիան պետք է հավասարապես, նույն պայմաններով աշխատի բոլոր ակումբների, այլ ոչ թե ընտրյալների հետ»,-ընդգծեց Օզբիլիսը։
Նրա խոսքով` ֆուտբոլում առաջընթաց ապահովելու համար համակարգային փոփոխություններ են հարկավոր։
«Մանկապատանեկան ֆուտբոլին առաջին հերթին ուշադրություն դարձնելը քիչ է։ Մեզ հարկավոր են բանիմաց ու հմուտ մասնագետներ, որոնք ֆուտբոլը ամուր հիմքերի վրա կառուցելու ունակություն կունենան»,–ասաց ՀՖՖ նախագահի թեկնածուն։
Հիշեցնենք` ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին, նախագահի երկու թեկնածու կա՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու Արաս Օզբիլիսը։
Արաս Օզբիլիսը Նիդեռլանդների «Այաքս» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Հանդես է եկել «Այաքս», «Կուբան», «Սպարտակ», «Բեշիկթաշ», «Ռայո Վալեկանո» և «Շերիֆ» ակումբերում։ Հայաստանի Պրեմիեր լիգայում ներկայացրել է «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբները։ Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր է «Ուրարտուի» կազմում։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 42 խաղ, դարձել 6 գոլի և գոլային 10 փոխանցման հեղինակ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am