Հայտնի են դարձել Եվրոպայի ամենաերջանիկ և դժբախտ երկրները
Ավստրիան 27 անդամ ունեցող դաշինքի ամենաերջանիկ երկիրն է, համաձայն ԵՄ վիճակագրական գործակալության նոր տվյալների։
Ավստրիան 10-ից 7,9 միավոր է հավաքել Եվրոստատի «Կյանքի որակի ցուցանիշներ» ամենամյա հրապարակման մեջ, որը հիմնված է ԵՄ անդամ բոլոր երկրներում անցկացված հարցումների վրա:
Լեհաստանը, Ֆինլանդիան և Ռումինիան 10-ից 7,7 միավորով միասին զբաղեցրել են 2-րդ տեղը, մինչդեռ սանդղակի մյուս ծայրում ամենացածր գնահատականը ստացել է Բուլղարիան՝ որպես միակ երկիրը, որը կյանքից բավարարվածությ ան ինդեքսում հավաքել է վեց միավորից պակաս (5,6)։
Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան՝ ԵՄ երեք խոշորագույն տնտեսությունները, գտնվում են 7,1 մակարդակում:
Այդուհանդերձ, Գերմանիան դասվել է ամենադժբախտ երկրներից մեկը՝ 6,5 միավորով առաջ անցնելով միայն Բուլղարիայից։ Անցյալ տարվա 2021 թվականի ցուցանիշներով այն հավաքել էր 7,1 միավոր։
Հարցման համաձայն, այնպիսի գործոններ, ինչպիսիք են կրթական մակարդակը, ընտանիքը և ֆինանսական կայունությունը, ազդել են հարցվողների կյանքից ընդհանուր բավարարվածության վրա:

Աղբյուրը՝ news.am