Լրահոս

12.12.2023 13:04


Վերին Լարս տանող ճանապարհը երկկողմանի փակ է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհը երկկողմանի փակ է բեռնատարների համար

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը երկկողմանի փակ է բեռնատարների համար։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բեռնատար տրանսպորտի համար»,–ասաց նա։

Հակոբյանի խոսքով` թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը դեռևս բաց է:

Միաժամանակ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ Վրաստանում եղանակի վատթարացման պատճառով արգելվել է բեռնատարների տեղաշարժը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ։ Ըստ հաղորդագրության` արգելքը գործում է ժամը 06:45-ից և կպահպանվի այնքան ժամանակ, մինչև հատուկ կարգադրություն լինի։

Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին է։

Այս խորագրի վերջին նյութերը