Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է քվեարկել նախագահ Ջո Բայդենի իմփիչմենթի հետաքննությունը պաշտոնականացնելու օգտին: Քվեարկությունը կարող է տեղի ունենալ հինգշաբթի՝ դեկտեմբերի 14-ին։ Այս մասին գրում է Reuters-ը։
«Սպասվում է, որ հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի իմփիչմենթի պաշտոնական հետաքննության շուրջ»,-ասվում է հրապարակման մեջ:
Ներկայացուցիչների պալատի հանրապետականները մեղադրում են դեմոկրատ նախագահին և նրա ընտանիքին քաղաքական որոշումներից անօրինական շահույթ ստանալու համար. խոսքն այն ժամանակահատվածի մասին է, երբ Բայդենը փոխնախագահ էր Բարաք Օբամայի 2009-2017թթ. նախագահության տարիներին:
Բայդենին իմփիչմենթ է սպառնում