ՀՀ-ն 50 մլն եվրո վարկ կվերցնի ՕՊԵԿ-ից. ԱԺ-ն հավանություն տվեց
Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ-ի և ՕՊԵԿ–ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև վարկային համաձայնագիր վավերացնելու մասին նախագծին, որը ներկայացրել էր կառավարությունը։
ԱԺ–ն նախագիծն ընդունեց 61 կողմ, 26 դեմ ձայներով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ այդ վարկն ընդամենը կառավարության ընթացիկ ծրագրի ֆինանսավորումն է, որը փաթեթավորվում է շատ գեղեցիկ «բանտիկներով»։
«Սա կոնկրետ 6 տոկոսանոց վարկ է։ Հարց տրվեց` դիմակայունությունն ինչքա՞ն է բարձրանալու, կանաչն ինչքա՞ն է կանաչելու, քանի՞ մանկապարտեզ է կառուցվելու։ Ոչ մի կոնկրետ պատասխան։ Գիտեք ինչո՞ւ, որովհետև սա կոնկրետ ընթացիկ գործունեության ֆինանսավորում է ու ընդամենը կցում ենք գեղեցիկ «ռեֆորմ» բառը»,–ասաց պատգամավորը։
Ըստ նրա` եթե կոնկրետ մանկապարտեզ կառուցելու համար է վարկը վերցվում, ապա ծախսերի ու գործողությունների հետագծելիությունն այս դեպքում երևում է` այսքան բան է արվել, այսքան գումար է ծախսվել։ Այսպիսի վարկերի դեպքում, Խաչատրյանի խոսքով, ընդհանուր ձևակերպումներ են, որպեսզի հետագծելիությունը քողարկվի։

Աղբյուրը՝ armeniasputnik.am