Լրահոս

13.12.2023 11:11


Երևանում 40-45 տարեկան տղամարդը նետվել է Կիևյան կամրջից

Երևանում 40-45 տարեկան տղամարդը նետվել է Կիևյան կամրջից

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նետվել է Կիևյան կամրջից:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները Կիևյան կամրջի տակ՝ ճանապարհի մեջտեղում, հայտնաբերել են 40-45 տարեկան տղամարդու դի:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչ որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը