Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել, կան տասնյակ տուժածներ
Լույս դեկտեմբերի 13-ի գիշերն Ուկրաինայի մայրաքաղաքը բալիստիկ հրթիռներով հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով կան տասնյակ տուժածներ։ Ինչպես գրում է korrespondent.net-ը, վկայակոչելով Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին, տուժածների թիվը շարունակում է ավելանալ։
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին մայրաքաղաքում տեղի ունեցած տասնյակ պայթյունների մասին, ինչից հետո հայտնի է դարձել, որ Կիևը հարձակման է ենթարկվել և բնակելի շինություններ են վնասվել։
Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների տվյալներով՝ պայթյունների ֆոնին օդային տագնապ է հայտարարվել մայրաքաղաքում, ինչպես նաև Կիևի և Չեռնիգովի մարզերում։
Klymenko.Time թելեգրամյան ալիքն իր հերթին հայտնել է, որ պայթյուններից հետո Ուկրաինայի մայրաքաղաքի որոշ շրջաններում ջրամատակարարումն անջատվել է։
Կլիչկոյի հաղորդմամբ՝ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում բնակելի բազմաբնակարան շենքեր, սեփական տներ ու ավտոմեքենաներ են վնասվել, իսկ որոշ հատվածներում հրդեհներ են բռնկվել։
Տեղական ժամանակով 04։54-ի դրությամբ՝ տուժածների թիվը հասել է 34-ի, որոնց թվում կան նաև երեխաներ։ Կլիչկոյի հաղորդմամբ՝ տուժածների մի մասը հոսպիտալացվել է, իսկ մյուսներն առաջին բուժօգնույթուն են ստացել տեղում։

Աղբյուրը` tert.am