Ճապոնիայում ընդդիմությունը խորհրդարան է ներկայացրել կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևի նախագիծ
Ճապոնիայում առաջատար ընդդիմադիր Սահմանադրական-դեմոկրատական կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել վարչապետ Ֆումիո Կիսիդայի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևի նախագիծ՝ նրա գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում (ԼԴԿ) քաղաքական նվիրատվությունների հանգանակման խախտումների վերաբերյալ աղմկահարույց սկանդալի ֆոնին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Բանաձևի նախագծին արդեն իսկ հավանություն են հայտնել նաև ընդդիմադիր այլ ուժեր, այդ թվում՝ Ճապոնիայի կոմունիստական կուսակցությունը։ Սակայն, ըստ հրապարակման, ընդդիմության քայլը հաջողության շանս չունի՝ հաշվի առնելով ԼԴԿ-ի և իշխող կոալիցիայի գծով նրա գործընկեր «Կոմեյտո» կուսակցության մեծամասնությունը խորհրդարանում: Ակնկալվում է, որ բանաձևի նախագիծը կմերժվի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Տոկիոյի դատախազության աղբյուրների՝ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խոշորագույն խմբակցության գործիչները վերջին հինգ տարիների ընթացքում կարող են ապօրինաբար անձնական օգտագործման համար յուրացրած լինել հասարակության և բիզնեսի կողմից առնվազն 500 միլիոն իեն (ավելի քան 3,4 միլիոն դոլար) գումարի քաղաքական նվիրատվությունները: Այս աղմկահարույց տեղեկությունների պատճառով Կիսիդան դեկտեմբերի 13-ին պետք է աշխատանքից հեռացնի այս սկանդալում ներգրավված մի շարք նախարարների և այլ պաշտոնյաների։