ՀՖՖ-ն 4 տարում ստացել է 70 միլիոն եվրո, սակայն հասկանալի չէ, թե ինչի վրա են ծախսել. «Փյունիկ»-ի նախագահ (տեսանյութ)
Բերդավանում մենք մասնաճյուղ ունենք, որտեղ ՀՖՖ-ն ֆուտբոլի դաշտ է կառուցել և վերջինիս թույլտվությամբ մենք այնտեղ մի մարզում անցկացրինք, բայց ստացանք երկու վնասվածք։
Այս մասին ասուլիսում հայտարարեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Փյունիկի» սեփականատեր-նախագահ Արթուր Սողոմոնյանը՝ անդրադառնալով մասսայական ֆուտբոլի զարգացման նպատակով ՀՖՖ-ի կառուցած ֆուտբոլի դաշտերի որակին։
Ըստ նրա՝ ստիպված հեռացել են այդ դաշտից և մարզման վերադարձել հողի վրա։
«Այդ դաշտերը կառուցվել են ոչ թե մանկական-պատանեկան ֆուտբոլի զարգացման համար, այլ այն սպանելու: Այդ ֆուտբոլի դաշտերը կառուցվել են բետոնին, որի վրա արհեստական խոտածածկույթ է փռած, բացակայում է նաև ռեզինի միջնաշերտը և երեխան, երբ խաղի ժամանակ ընկնում է այդ բետոնին, վնասվածք է ստանում»,-ասաց Արթուր Սողոմոնյանը։
«Փյունիկի» սեփականատեր-նախագահը հայտարարեց, որ ՀՖՖ-ն 5 անգամ ավելացրել է մանկական-պատանեկան ֆուտբոլում մարզիչ աշխատելու համար նախատեսված լիցենզիայի արժեքը, որը կսպանի Հայաստանում այդ մասնագիտությունը։
«Պրոֆեսիոնալ աստիճանակարգում լիցենզիան արժի 5 մլն դրամ, նախկինում 1 մլն էր, սա շատ ավելի թանկ է, քան Վրաստանում և Ռուսաստանում, այդ պատճառով հայ մասնագետներին ուղարկում են այդ երկրներ՝ լիցենզավորվելու»,-ասաց Սողոմոնյանը:
Նա նաև նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախորդ 4 տարում դրսից ստացել է 70 միլիոն եվրո, սակայն հասկանալի չէ, թե ինչի վրա են ծախսել:
«Այս չորս տարիներին ոչ մի լուրջ ֆուտբոլային կառույց չի շահագործվել։ Նախորդ ղեկավարության կողմից 70-80 տոկոս կառուցած Արմավիրի, Աբովյանի և Վանաձորի մարզադաշտերի շահագործումը ոչնչի մասին է, քանի որ նոր ստադիոն կառուցելը 5-6 միլիոն դոլար է։ Այս ընթացքում մենք պետք է ունենայինք առնվազն 1-2 նոր ստադիոն։
Ոչ թափանցիկ և ոչ կոմպետենտ վատնում է տեղի ունենում։ Չեմ անվանի կոռուպցիա, քանի որ դա իրավական տերմին է։ Դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։
Ես կխոսեմ ոչ արդյունավետ ծախսի մասին։ Ես չեմ հասկանում, թե 4 տարում 70 միլիոն դոլարն ինչի վրա են ծախսել։ Նրանք դեռ Հայաստանի բյուջեից են փող ուզում։ Անցած տարի հայտարարեցին, որ բյուջեից 5 միլիարդ դրամ են ստանալու»,-ասել է նա։