Աշխարհ

13.12.2023 19:46


Կիրկորովը նշել է Պուգաչովայի հետ ամուսնանալու պատճառը

Կիրկորովը նշել է Պուգաչովայի հետ ամուսնանալու պատճառը

Ռուս էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը նշել է, թե ինչու է որոշել ամուսնության առաջարկություն անել փոփ երգչուհի Ալլա Պուգաչովային։ Նրա խոսքերը մեջբերել է «Царьград»-ը։

Արտիստի խոսքով՝ ինքը որոշել է լուրջ քայլի գնալ այն բանից հետո, երբ տեսել է նրա «Сильная женщина плачет у окна» երգի տեսահոլովակը։

Պուգաչովայի երգն այնքան է հուզել նրան, որ Կիրկորովը զգացել է, որ ցանկանում է ամուսնանալ երգչուհու հետ։ «Մտածեցի՝ գուցե Պուգաչովային առաջարկությո՞ւն անեմ: Եվ արեցի»,-ասել է արտիստը։

Կիրկորովն ամուսնացել է միայն մեկ անգամ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է 11 տարի և խզվել 2005 թվականին։

Այս խորագրի վերջին նյութերը