Բաբկեն Արարքցյանը սկզբունքային գործիչ էր և պարզապես լավ մարդ. Ռոբերտ Քոչարյան
Ցավով տեղեկացա ականավոր գործիչ Բաբկեն Արարքցյանի մահվան մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Նրա դերակատարությունը մեծ է մեր պետության կյանքում՝ թե՛ որպես Ղարաբաղյան շարժման հիմքերում կանգնած պետական գործիչ, թե՛ որպես Գերագույն Խորհրդի, այնուհետև՝ առաջին գումարման Ազգային Ժողովի նախագահ։
Պարոն Արարքցյանը սկզբունքային գործիչ էր և պարզապես լավ մարդ, ով իր անուրանալի ավանդն ունի մեր պետականության կայացման գործում:
Ցավակցում եմ Արարքցյանների ընտանիքին և բարեկամներին»,-նշել է նա: