Աշխարհ

13.12.2023 20:14


Կիրկորովը դատի է տվել Ուսպենսկայային՝ պահանջելով 10 միլիոն ռուբլի

Կիրկորովը դատի է տվել Ուսպենսկայային՝ պահանջելով 10 միլիոն ռուբլի

Ռուսական էստրադայի ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովը շանսոնի հայտնի կատարող Լյուբով Ուսպենսկայայի դեմ 10 միլիոն ռուբլու հայց է ներկայացրել։ Ըստ SHOT թելեգրամյան ալիքի՝ Կիրկորովը վրդովվել է, որ Ուսպենսկայան Ալյոնա Բլինին տված հարցազրույցում իրեն անվանել է «կնատյաց»:

Ուսպենսկայայի դեմ պատվի ու արժանապատվության պաշտպանության հայցը ներկայացվել է այսօր: Կիրկորովի խոսքով՝ երգչուհին ասել է մի բան, որը բացարձակապես չի կարելի հանդուրժել։ Օրինակ՝ նա Կիրկորովին անվանել է «կնատյաց՝ չնայած նա արդեն 30 տարի երգում է կանանց հանդեպ սիրո մասին»։

Կիրկորովը բարոյական վնասը գնահատել է 10 միլիոն ռուբլի. բացի այդ, Ուսպենսկայայից մտադիր են գանձել մոտ երկու միլիոն ռուբլի դատական ծախսերի համար։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը