Երթևեկության փոփոխություն՝ Գայի պողոտա-Հովհաննիսյան և Գայի պողոտա-Քոչարյան փողոցների խաչմերուկներում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտա- Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա-Քոչարյան փողոց խաչմերուկներում:
Գայի պողոտա-Քոչարյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա–Հովհաննիսյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կավելանա ևս մեկ երթևեկելի գոտի՝ «միայն ձախ»:
Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա-Քոչարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կարգելվի ձախ շրջադարձը դեպի Բաղյան փողոց, երրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը «միայն ուղիղ»:
Միաժամանակ, Գայի պողոտայի ամբողջ երկայնքով ճանապարհային նշաններն ու գծանշումները կհամապատասխանեցվեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտու կահավորանքին: