Երևանում բախվել են Opel-ն ու մոպեդը. Հնդկաստանի քաղաքացի մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 25 հասցեի դիմաց բախել են Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Դավիթ Ա.-ի վարած Opel մակնիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 57-ամյա Ջակջիթ Ս.-ի վարած Honda մակնիշի մոպեդը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել Opel-ի վարորդն ու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: