Լրահոս

14.12.2023 16:16


Արզականցի տղամարդը խոհանոցային դանակով խփել է Գավառ քաղաքի 47 և 48 տարեկան երկու բնակչի

Արզականցի տղամարդը խոհանոցային դանակով խփել է Գավառ քաղաքի 47 և 48 տարեկան երկու բնակչի

Դեկտեմբերի 13-ի ուշ երեկոյան «Չարենցավան» բժշկական կենտրոն զանգած քաղաքացին խնդրել էր, որ Չարենցավան տանող կամրջի մոտ շտապօգնության խումբ մոտենա, դանակահարված մարդ կա: Ժամը 22.25-ին ահազանգը փոխանցվեց ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից էլ դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ, իսկ Չարենցավանի քրեական հետախույզները համագործակցեցին Սևանի գործընկերների հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արզական գյուղի 50-ամյա մի բնակիչ իր տանը խոհանոցային դանակով խփել և մարմնական վնասվածքներ էր պատճառել Գավառ քաղաքի 47 և 48 տարեկան երկու բնակչի:

Հետագա ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 50-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Չարենցավանի բաժին: Հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը