Լրահոս

14.12.2023 16:17


Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի

Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետի­րական ընկերությունը պայմանագիր կկնքի «Ռուսատոմ Սերվիս» ընկերության հետ՝ ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով։ Հարցը ներկայաված է կառավարության հաստատմանը: Փաստաթղթում նշվում է, որ պայմանագիրը կկնքվի մեկ անձից գնման ձևով և պայմանագրի գինը չի կարող գերազանցել 65 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափը։

«Ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել «ՀԱԷԿ» ընկերությանը տրամադրվելիք բյուջետային վարկի միջոցներով, ինչն իր հերթին Հայաստանի պետական բյուջեում կարող է առաջացնել ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում»,-ասված է կառավարության հիմնավորման մեջ։ «Միջոցառումները պետք է իրականացվեն 2023-2026 թվականները ընկած ժամանակահատվածում: Ընդ որում, նորմատիվային պահանջների համաձայն՝ ռեակտորային տեղակայանքի համակարգերում և սարքավորումներում բոլոր աշխատանքները պետք է համաձայնեցվեն Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր նախագծողի, ռեակտորային տեղակայանքի գլխավոր կոնստրուկտորի, շահագործման գիտական ղեկավարի հետ»,-նշվում է նախագծում։

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը