Լրահոս

15.12.2023 12:28


Տաքսիստը քնած ուղևորի բջջայինով նրա քարտից 9 մլն դրամ է փոխանցել իր հաշվեհամարին

Տաքսիստը քնած ուղևորի բջջայինով նրա քարտից 9 մլն դրամ է փոխանցել իր հաշվեհամարին

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օրեր առաջ հաղորդում էր տվել օտարերկրյա մի քաղաքացի:

Ոստիկանությունից մանրամասնում են, որ «Նիսան» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը դեկտեմբերի 8-ի լուսադեմին Երևանի Գ. Քոչարի փողոցից նրան տեղափոխել էր բնակության հասցե՝ Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոց: Այդ ընթացքում օգտվելով քաղաքացու ոչ սթափ լինելու և ճանապարհին քնելու հանգամանքից՝ վարորդը վերցրել էր նրա բջջային հեռախոսը և բանկային հաշվեհամարից մոտ 9 միլիոն դրամ էր փոխանցել իր հաշվեհամարին:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են տաքսի ծառայության վարորդի ինքնությունը: էջմիածինցի 33-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը