Լրահոս

15.12.2023 15:48


Երևանում 18 համարի ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վարելու ժամանակ վատացել է. ավտոբուսը բախվել է 10 ավտոմեքենայի

Երևանում 18 համարի ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վարելու ժամանակ վատացել է. ավտոբուսը բախվել է 10 ավտոմեքենայի

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը Կորյունի փողոցում բախվել է Toyota Land Cruiser, Toyota Camry, Suzuki, Nissan Tida, BMW, Nissan March, Toyota, Chevrolet, Nissan և Hyundai մակնիշի ավտոմեքենաներին:

Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը