Լրահոս

15.12.2023 17:33


10-րդ դասարանի աշակերտներից մեկը գազ էր փչել, խոստովանել է արարքը․ Մուսալեռի դպրոցի տնօրեն

10-րդ դասարանի աշակերտներից մեկը գազ էր փչել, խոստովանել է արարքը․ Մուսալեռի դպրոցի տնօրեն

10-րդ դասարանի աշակերտներից մեկը «պերցովկայով» գազի բալոն է դպրոցի 2-րդ և 3-րդ հարկերի արանքում փչել է, որից հետո աշակերտների մոտ հազ է սկսվել։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։

Տնօրենը հայտնեց, որ այս պահին ինքը, աշակերտն ու ծնողը Վաղարշապատի ոստիկանության բաժնում են, և աշակերտը խոստովանել է արարքը։

«Հիմարաբար է վարվել, որ իր արարքի վտանգավորությունն իմանար այդպիսի բան կանե՞ր, քույրն էլ է դպրոցում եղել։ Բժշկուհին էլ ասեց, որ դա թունավորում չի առաջացնում, բայց գրգռում է վերին շնչուղիները և հազ է սկսվում»,-մանրամասնեց Սվարյանը։

Դպրոցի տնօրենի խոսքով՝ հոսպիտալացվածների վիճակն արդեն լավ է․ 6 երեխա էին տեղափոխվել ԲԿ-ներ, 3-ն արդեն դուրս են գրվել, մյուսներն էլ շուտով դուրս կգրվեն։

Հիշեցնենք, որ Մուսալեռի դպրոցի աշակերտների և ուսուցիչների մոտ անսովոր հազ էր սկսվել, վատացել էր նաև նրանց ինքնազգացողություն։

Աշակերտներից մի քանիսը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մեկն էլ՝ «Մուրացան»։

Այս խորագրի վերջին նյութերը