Տնտեսական

15.12.2023 17:39


ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է

ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է

Հայաստանում 2022 թվականին անցկացված մարդահամարի համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731 մարդ: Նրանցից 1 մլն 548 հազար 250-ը կին են, 1 մլն 384 հազար 481-ը՝ տղամարդ: Տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Առկա բնակչության թվաքանակի ցուցանիշն էլ նույն ժամանակահատվածում կազմել է 2 մլն 869 հազար 438 մարդ։

Մարդահամարի տվյալների համաձայն՝ Հայաստանում նախորդ՝ 2011թ. մարդահամարի համեմատությամբ նվազել է թե՛ առկա, թե՛ մշտական բնակչության ցուցանիշը։ Մասնավորապես, 2011-ին անցկացված մարդահամարի համեմատ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 86 հազար 123-ով։ 2011-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 3 018 854, 2001-ին՝ 3 213 011 մարդ։

Քաղաքային բնակավայրերի մշտական բնակչության թիվը կազմել է 1 մլն 871 հազար 913 մարդ, գյուղական բնակավայրերում՝ 1 մլն 60,818 հազար մարդ։ Երևանի բնակչության թիվը 2022 թվականին կազմել է 1 մլն 86,7 հազար մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը