Աղբատար մեքենայի վարորդը փորձել է կասկածելի զանգվածներ և արգելված իրեր փոխանցել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալներին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններ են ձեռք բերել հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներին թմրամիջոցների և արգելված իրերի հնարավոր փոխանցման մասին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, օպերատիվ տեղեկությունների իրացմամբ դեկտեմբերի 15-ի ժամը 11։45-ի սահմաններում, համապատասխան վայրում դարանակալած ծառայողները նկատել են, որ աղբահեռացման նպատակով հիմնարկ մուտք գործած աղբատար մեքենայի վարորդ Ա․Պ․-ն մոտեցել է մասնաշենքերից մեկի մոտ տեղադրված մետաղյա աղբամաններին և ձեռքին առկա պոլիէթիլենային տոպրակը թաքցրել դրանցից մեկի մոտ։
Նշվում է, որ ծառայողներն անմիջապես առգրավել են տոպրակը։ Զննությամբ պարզվել է, որ տոպրակում առկա են եղել երկու առանձնացված փաթեթներ, որոնցից մեկում հայտնաբերվել են էլեկտրական ծխամորճ, 3 բջջային հեռախոս, ականջակալներ, լիցքավորման սարքեր և բջջային հեռախոսի այլ պարագաներ։ Երկրորդ փաթեթում առկա են եղել ընդհանուր 34,2 գրամ քաշով դեղնականաչավուն, չոր զանգվածներ, ինչպես նաև ապակյա սրվակ՝ դեղնավուն հեղուկ զանգվածով։
Ըստ աղբյուրի՝ Ա․Պ․-ն հայտարարել է, որ նշված տոպրակը գումարի դիմաց համաձայնել է թողնել հիմնարկի բնակելի գոտում։ Նա ձերբակալվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: