Լրահոս

16.12.2023 07:46


Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային ու մարմնական վնասվածքներով երեք քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային ու մարմնական վնասվածքներով երեք քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Դեկտեմբերի 15-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք, դեմքի շրջանի վնասվածք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 3 քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և կատարվածի մասին այս պահին ոչինչ չեն կարող ասել։ Պարզվել է, որ նրանք Երևանի բնակիչներ 37-ամյա Սերոբ Գ․-ն, 63-ամյա Սամվել Գ․-ն և 38-ամյա Հովհաննես Գ․-ն են։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները ու կռվի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը