Օշական գյուղում Mitsubishi-ին բախվել է բնակչի տան քարե պարսպին, փլուզել այն ու վնասել կայանված Opel-ը․ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Դեկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Տիգրան Առաքելյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Օշական գյուղի Մաշտոցի փողոցի 1-ին հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 39-ամյա Վահագն Հակոբյանին պատկանող տան քարե պարսպին, փլուզել այն, ապա վնասել նույն գյուղի բնակիչ, 32-ամյա Համլետ Հակոբյանին պատկանող՝ կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Տիգրան Ա․-ն և նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Անահիտ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ, իսկ վիրավորը նրա կինն է։