Լրահոս

16.12.2023 12:26


Երևանում ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել երգիչ Թաթուլ Ավոյանի որդուն, ապա բախվել արագ սննդի կետին

Երևանում ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել երգիչ Թաթուլ Ավոյանի որդուն, ապա բախվել արագ սննդի կետին

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Հենրիկ Խաչատրյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 31ա հասցեի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա Ֆրունզե Ավոյանին, ապա առաջ ընթացել, բախվել նշված վայրում գործող արագ սննդի կետի կրպակին և մասամբ հայտնվել մայթին՝ բախվելով ծառին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը հայտնի երգիչ Թաթուլ Ավոյանի որդին է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Սննդի կետին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։

Այս խորագրի վերջին նյութերը