Լրահոս

16.12.2023 15:01


Հիվանդանոցներ տեղափոխված բոլոր աշակերտները դուրս են գրվել, վերջացավ այս ամենը․ Մուսալեռի դպրոցի տնօրեն

Հիվանդանոցներ տեղափոխված բոլոր աշակերտները դուրս են գրվել, վերջացավ այս ամենը․ Մուսալեռի դպրոցի տնօրեն

Փարաքար խոշորացված համայնքի Մուսալեռ բնակավայրի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից տարբեր հիվանդանոցներ տեղափոխված 8 աշակերտները դուրս են գրվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։

«6 երեխայի տեղափոխել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն, նրանք երեկ երեկոյան դուրս են գրվել, 2 աշակերտ էլ՝ քույր և եղբայր տեղափոխվել էին «Մուրացան» ԲԿ, նրանք ևս դոււրս են գվրել։ Աշակերտների առողջական վիճակը լավ է գնահատվում։ Փաստ Աստծո, կարծես թե, վերջացավ այս ամենը»,-փոխանցեց տնօրենը։

Հիշեցնենք, որ երեկ Մուսալեռի միջնակարգ դպրոցում արտակարգ դեպք էր գրանցվել․ աշակերտների և ուսուցիչների մոտ անսովոր հազ էր սկսվել։ Ինքնազգացողությունը վատացած երեխաներին տեղափոխել են բժշկական կենտրոններ։

ՆԳՆ-ից դեպքի հետ կապված պարզաբանել էին, որ նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը, փորձարկելու նպատակով, արցունքաբեր գազ է օգտագործել, ինչից հետո մի խումբ աշակերտներ թունավորում՛ ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:

15-ամյա պատանին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է արցունքաբեր գազի բալոնը:

Այս խորագրի վերջին նյութերը