Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում
«Նաիրի» բժշկական կենտրոնը երգիչ Արա Մարտիրոսյանի մահվան հետ կապված որոշ տեղեկություն է ներկայացրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Նաիրի» բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Աննա Ղազարյանը գրել է, որ Արա Մարտիրոսյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։
«Ի պատասխան լրատվամիջոցների զանգերի` հարգելի գործընկերներ, ցանկանում ենք տեղեկանցնել, որ երեկ` դեկտեմբերի 15-ի, ժամը 16:20-ին սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը: Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ:
Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման: «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում արտիստի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին»,-գրել է Ղազարյանը։
Դեկտեմբերի 15-ին 46 տարեկանում կյանքից հեռացել է երգիչ Արա Մարտիրոսյանը։